Glow + Սա սահող դռների մեխանիզմ է Salice ֆիրմայից, որտեղ դռները ամբողջությամբ փակում են ֆասադային հատվածը:
Մեխանիզմում օգտագործվել է հեղափոխական մագնիսային մեղմիչների համակարգ, ինչի շնորհիվ դռները սահում են շատ հեշտ ու անաղմուկ և հենց սրա շնորհիվ է, որ համակարգը թելադրում է նոր ստանդարտ համաշխարհային շուկայում:
Յուրաքանչյուր դռան լայնքը կարող է հասնել մինչև 1500 մմ-ի, իսկ յուրաքանչյուր դռան քաշը՝ մինչև 70 կգ:
Այս պարամետրերը հանում են գրեթե բոլոր սահմանափակումները՝ տեղ թողնելով երևակայությանը և համարձակ լուծումների կիրառմանը: