Sisco sistem Serie 1700 – Պահարանի դռների սահող մեխանիզմ է՝ իտալական հանրահայտ արտադրողից, որտեղ դռներն աշխատում են ֆասադի վրայից և ամբողջությամբ փակում են մեխանիկական մասերը՝ դարձնելով պահարանի ֆասադային հատվածը ավելի գեղեցիկ և անթերի:
Համալրված է երկկողմանի վակուումային համակարգով, ինչը դարձնում է մեխանիզմի աշխատանքը սահուն, իսկ դռները փակվում են անաղմուկ:
Յուրաքանչյուր դռան լայնքը կարող է հասնել մինչև 1500 մմ-ի, իսկ յուրաքանչյուր դռան քաշը՝ մինչև 80 կգ:
Այս պարամետրերը հանում են գրեթե բոլոր սահմանափակումները՝ տեղ թողնելով երևակայությանը և համարձակ լուծումների կիրառմանը: