Sisco sistem Serie 1800 hidden GLASS – Միջսենյակային ապակյա դռների յուրահատուկ մեխանիզմ:
Serie 1800 Hidden GLASS մեխանիզմը նախատեսված է միջսենյակային դռների համար, մեխանիզմն ամբողջությամբ թաքնված է, և աշխատելիս ստեղծվում է տպավորություն, որ դուռը ոչ մի կետով ամրացված չէ պատից:
Մեխանիզմը համալրված է երկկողմանի վակուումային համակարգով, ինչի շնորհիվ բացվում և փակվում է անաղմուկ: Մեխանիզմի կարգավորումները թույլ են տալիս տեղադրել այն նույնիսկ անհարթ պատի վրա:
Բացի այդ, խոչընդոտ չէ նաև անհարթ մակերես ունեցող հատակը: Նախատեսված է մինչև 80 կգ քաշ ունեցող ապակյա դռների համար: